Իտալական մամուլի հաղորդմամբ՝ Միլանի «Ինտեր»-ի աջեզրային պաշտպան Դուգլաս Մայկոնը դեռևս հույսը չի կորցրել, որ կտեղափոխվի «Արքայական ակումբ»:
Բրազիլացի պաշտպանը երեկ հրաժարվել է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»:
Հիշեցնենք, որ իսպանական թիմը հետաքրքրված է Մայկոնի ծառայություններով: Վերջինս նույնպես ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալ»-ում:
Վերջին մրցաշրջանում Մայկոնը «Ինտեր»-ի կազմում խաղացել է 24 անգամ՝ դառնալով 5 գոլային փոխանցման ու 2 գոլի հեղինակ:






































