Ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրահայտ հեռուստալրագրող Լարրի Քինգը պատմել է վերջերս Ադրբեջան կատարած իր այցի մասին.
«Ոչ վաղ անցյալում ես Ադրբեջանում էի, ուր հանդես եկա մոդերատորի դերում «Կրանս Մոնտանայի» միջազգային ֆորումում: Ես ու կինս երկար ճանապարհ անցանք Ադրբեջան հասնելու համար: Նախ մենք 9 ժամ թռանք և հասանք Լոնդոն, ապա ևս 5 ժամ պահանջվեց Ադրբեջան հասնելու համար: Ինձ թվում էր, թե այդ ճամփորդությունն անվերջ է լինելու:
Ադրբեջանն ինձ զարմացրեց իր զարգացվածությամբ: Ադրբեջանն աներևակայելի քաղաք է, նավթային քաղաք է: Ես զարմացա, որ Ադրբեջանում անցորդներից շատերն ինձ ճանաչեցին, թեև նախկինում ես երբեք չէի գտնվել Ադրբեջանում»:








































