Ավստրալիայի պահուստային բանկը պահպանել է առանցքային գործակիցը 3.5%-ի վրա, ինչպես որ սպասվում էր:
Բանկի ղեկավար Գլեն Սթիվենսը հայտարարել է, որ «ցուցիչների մեծ մասը վկայում են, որ տնտեության մեջ պահպանվում են աճող միտումները»:
«Ինֆլյացիան (երկրում-1in.am) համապատասխանում է թիրախայից ցուցչին, իսկ հաշվի առնելով, որ համաշխարհային տնտսությունն այժմ ավելի թույլ է, քան մի քանի ամիս առաջʽ դրամավարկային քաղաքականությունը կարևոր գործիք է համարվում խթանման համար»,- ասել է Սթիվենսը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի տնտեսությունը 2012թ. առաջին քառորդում աճել է 4.3%-ով նախորդ տարվա համեմատությամբ և 1.3%-ով՝ նախորդ քառորդի համեմատությամբ: Այս տվյալները հրապարակվել են hուլիսի սկզբին և գերազանցել են կանխատեսումները:








































