Օգոստոսի 7-ին, ժամը 03.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆի փողոցի թիվ 49 շենքի 23-րդ բնակարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է պատշգամբի հատակը (մոտ 1 քմ) և մեկ բազմոց:









































