Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 502,197 մարդ, որոնցից ապահովագրական և սոցիալական կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 498,938, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 6,203 մարդ (նրանցից 2,944-ը կերակրողին կորցնելու դեպքում երկրորդ կենսաթոշակ ստացողներ են, հետևաբար նրանք կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակի մեջ չեն ներառվում կրկնահաշվարկից խուսափելու նպատակով):
Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հզ. 792 դրամ:











































