ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը խոշոր իսրայելական դեղագործական Teva Pharmaceutical Industries Ltd ընկերության ղեկավարին կասկածում է կաշառատվության մեջ: Հետաքննություն է սկսվել «Արտասահմանյան պաշտոնյաներին կաշառելու արգելքի մասին» օրենքի հնարավոր խախտման առնչությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ֆոնդային շուկայի վաշինգտոնյան վերահսկիչ մարմնի փորձագետները ուսումնասիրում են ընկերության գործունեությունը նաև Հարավամերիկյան պետություններում:
«Հետաքննությունը նախնական փուլում է»,-լրագրողներին հայտնել են ընկերության ամերիկյան մասնաճյուղի ներկայացուցիչները` նշելով, որ ընկերությունը, որի բաժնետոմսերը բարձր են գնահատվում ամերիկյան բորսաներում, սկսել է զուգահեռ սեփական հետաքննությունն անցկացնել:











































