ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին և նրա նախընտրական շտաբը հուլիսին հավաքել են ավելի շատ դրամական միջոցներ, քան մրցակից` դեմոկրատ Բարաք Օբաման: Ռոմնին կարողացել է հավաքել 101,3 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Օբաման հուլիսի 1-31-ը ստացել է 75 միլիոն դոլար:
Հուլիսը 3-րդ անընդմեջ ամիսն է, որ հանրապետականներին հաջողվում է ավելի շատ գումար հավաքել, քան դեմոկրատներին: Չնայած կուտակած միջոցների ընդհանուր ծավալին` դեմոկրատներն առաջ են մրցակիցներից. նրանք հավաքել են 627 միլիոն` ընդդեմ հանրապետականների 495 միլիոն դոլարի: Հայտնի է, որ Ռոմնին վայելում է ամերիկյան ֆինանսական էլիտայի աջակցությունը:
Ռոմնին հնարավորություն կունենա հանրապետականների հավաքած գումարներն օգտագործել այն ժամանակ, երբ օգոստոսի 27-30-ը կուսակցությունը իր համագումարում պաշտոնապես հաստատի նրա թեկնածությունը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012-ի նոյեմբերի 6-ին:











































