Ամերիկյան երգչուհի Մադոննան հույս է հայտնել, որ Pussy Riot-ի երեք մասնակիցները շուտով ազատ կարձակվեն: Երգչուհին նման հայտարարություն է արել Associated Press-ին տված հարցազրույցում:
«Ես դեմ եմ գրաքննությանը: Եվ հույս ունեմ, որ դատարանը մեծահոգություն կցուցաբերի և աղջիկները շուտով ազատ կարձակվեն»,- ասել է Մադոննան:
Pussy Riot-ի մասնակիցները մեղադրվում են խուլիգանության մեջ, որը իրականացվել է կրոնական ատելության հիման վրա: Ներկա դրությամբ`ընթանում են նրանց դատական գործի լսումները: Pussy Riot-ի մասնակիցներին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում: Աղջիկները կալանքի տակ են արդեն գրեթե կես տարի:









































