Ուղղիչ հաստատությունների վերահսկողության ծառայությունը ծրագիր է մշակել, որի համաձայնʽ պետք է հրաժարվել այն բանտերից, որոնցում 30-ից պակաս տեղ կա, գրում է Aftenposten-ը: Եթե այդ ծրագիրն իրականանա, նորվեգական 60 բանտրեըց 27-ը կփակվեն:
Ծառայությունը ենթադրում է, որ փոքր բանտերը պետք է փակելʽ դրանց ոչ արդյունավետ լինելու պատճառով: Փաստաթուղթը վերանայման է ուղարկվել արդարադատւոթյան նախարար Գրետե Ֆարեմուին: Ակնկալվում է, որ նա որոշում կկայացնի արդեն օգոստոսին:
Ծառայության ծրագրին դեմ են հանդես եկել ինչպես փոքր բանտերի աշխատակիցները, այնպես էլ դրանց բանտարկյալները: Առաջիններին դա ձեռնտու չէ, քանի որ իրենց աշխատատեղերը կկորցնեն ոչ միայն այդ հաստատությունների, այլև նրանց հետ համագործակցող կազմակերպությունների աշխատակիցները: Ինչ վերաբերում է բանտարկյալներին, ապա նրանց առավել դուր է գալիս իրենց պատիժը կրել փոքր հասատություններում, որտեղ բոլորի միջև վստահելի կապեր են հաստատված:
Ուղղիչ հաստատությունների վերահսկողության ծառայության տվյալներով՝ 2011թ. բանտերում եղել է 9824 մարդ:








































