Business-Грузия-ի փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստան է այցելել 2,211,201 օտարազգի ճանապարհորդ: Դա 54 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի ազգային զբոսաշրջային վարչակազմը՝ հենվելով Վրաստանի ՆԳՆ-ի տվյալների վրա:
Վիճակագրական տվյալներով՝ միայն հուլիսին Վրաստան է այցելել 520,707 մարդ: Դա 56 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Նշվում է, որ կայուն մեծանում է հարևան երկրներից Վրաստան այցելողների քանակը:
Այդ պլանում առաջատարներն են Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը: Հուլիսին Թուրքիայից ժամանողների քանակն ավելացել է 126 տոկոսով, Ռուսաստանից՝ 91 տոկոսով և Լեհաստանից՝ 81 տոկոսով:








































