Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

ԵվրԱզԷս-ին անդամակցելու առումով ռուսական կողմից ճնշումներ կլինե՞ն Հայաստանի վրա

Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հարցը դեռևս մնում է անորոշ: Օգոստոսի 8-ին Հայաստանի նախագահը կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկերոջը: Քննարկվելիք հարցերի շարքում է Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Այս հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, պետք է հստակեցվի Հայաստանի՝ ԵվրԱզԷս-ին անդամակցության հարցը:

Կհաջողվի՞ հայկական կողմին դիմագրավել ռուսական ճնշումներին և զերծ մնալ Եվրասիական միությանն անդամագրվելու գործընթացից, դեռևս հայտնի չէ: Խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ:

– Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը և արդյո՞ք այն համագործակցության արդյունավետ ու հեռանկարային ձևաչափ կարող է լինել Հայաստանի համար, եթե հանկարծ որոշում կայացվի, որ Հայաստանը նույնպես պետք է ներգրավվի այդ միության մեջ:

– Եվրասիական միության գաղափարը, որն առաջ քաշեց Վլադիմիր Պուտինը, հետևյալ նպատակն է հետապնդում՝ Ռուսաստանն ուզում է ուժեղացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, վերականգնել իր կապերն անմիջական հարևան երկրների հետ: Բայց պետք է նայել՝ դա Հայաստանի համար շահեկա՞ն է, թե՞ ոչ: Ի՞նչ կտա Եվրասիական միությունը Հայաստանին: Մենք չունենք ցամաքային սահման ոչ մի երկրի հետ, որը կարող է Եվրասիական միության անդամ դառնալ՝ Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի հետ մենք չունենք ընդհանուր սահման: Այդ դեպքում նման դաշինքներին միանալն արդյունավետ չէ: Եթե ընդհանուր մաքսային, հարկային դաշտ չկա, մենք առավելություն չենք ստանա այդ համագործակցությամբ, այդ դեպքում չեմ հասկանում դաշինքին միանալու իմաստը:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դաշինքները կայանում են միայն այն ժամանակ, երբ գլխավոր դերակատարություն ունեցող երկրները մեծ փողեր են ծախսում այդ դաշինքն ստեղծելու համար: Եվրամիությունը երբ որ ստեղծվում էր, գլխավոր երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան մեծ ծախսեր են կատարել, որ կայանա Եվրամիությունը, մեծ աշխատանք են տարել:

Եվրասիական միության հետ կապված՝ ակնհայտ է, որ գլխավոր դերակատարությունը Ռուսաստանը պետք է ստանձնի և պետք է մեծ փողեր ծախսի: Ես համոզված չեմ, որ Ռուսաստանի այսօրվա տնտեսությունը թույլ կտա ահռելի գումարներ ծախսել՝ ստեղծելու ընդհանուր տնտեսական, հարկային, ֆինանսական դաշտ: Դա պահանջում է և՛ մեծ քաղաքական կամք, և՛ հսկայական ֆինանսական ռեսուրսներ:

– Այդ դեպքում Ռուսաստանին ինչո՞ւ է ձեռնտու այդ միության ստեղծումը:

– Դա պետք է Ռուսաստանին, որպեսզի ուշադրությունը գլխավոր խնդրից շեղի: Ակնհայտ է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և մյուս երկրները պետք է գնան դեպի Եվրոպա: Դա ակնհայտ է: Այնտեղ կա գիտություն, կրթություն, կան նորագույն տեխնոլոգիաներ, ուրեմն այնտեղ պետք է գնալ: Մինչդեռ այս կարգի միության ստեղծումով Ռուսաստանը շեղում է մեր ուշադրությունն աշխարհում ընթացող գործընթացներից: Բայց միաժամանակ Ռուսաստանը ֆինանսական ռեսուրս չունի՝ զարգացնելու այդ միությունը:

– Հայաստանի նախագահը կանչվել է Մոսվկա, և ըստ ամենայնի, այնտեղ պետք է հստակեցվի Հայաստանի՝ ԵվրԱզԷս-ին անդամակցության հարցը: Ի՞նչ եք կարծում, այս միությանն անդամակցելու առումով ռուսական կողմից ճնշումներ կլինե՞ն Հայաստանի վրա:

– Ես չեմ բացառում, որ ինչ-որ չափով ճնշումներ հնարավոր է լինեն Ռուսաստանի կողմից: Ակնհայտ երևում է, որ Ռուսաստանն առաջին հերթին շահագրգռված է, որ Ղազախստանը, Ուկրաինան ու Բելառուսը մտնեն այդ միության մեջ: Ակնհայտ երևում է ճնշումն Ուկրաինայի վրա: Հայաստանի դեպքում ես չեմ սպասում ակնհայտ ճնշում, որովհետև մենք փոքր երկիր ենք, մեր դերն այդքան մեծ չէ, մեր առևտրի ծավալները մեծ չեն: Քաղաքական իմաստով պարզ է՝ Ռուսաստանին շատ է պետք մեր ձայնը, բայց տնտեսական տեսանկյունից եթե նայենք, պարզ է՝ մենք այդքան էլ հետաքրքիր չենք: Ադրբեջանն արդեն հայտարարեց, որ այդ միության հետ ինչ-որ հեռանկար չի կապում: Ռուսները ի՞նչ կարող են անել: Պետք է նայես՝ այդ գաղափարը համապատասխանում է քո շահերին, թե ոչ: Եթե ծրագիրը մեզ ոչինչ չի տալիս, դրա մեջ մտնելու իմաստը ո՞րն է, չեմ հասկանում:

– Հաշվի առնելով, որ առջևում Հայաստանի նախագահական ընտրություններն են, հնարավո՞ր եք համարում , որ այնուամենայնիվ այս հարցում քաղաքական ճնշումներ կլինեն Հայաստանի վրա, և ինչպե՞ս կարող է Հայաստանը դիմակայել այդ ճնշումներին:

– Հնարավոր է՝ Ռուսաստանը փորձի օգտագործել այդ իրավիճակը: Ասենք, եթե նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ունենա համարժեք մրցակից, այդ դեպքում միգուցե Ռուսաստանը կփորձի օգտագործել այդ գործոնը: Օրինակ՝ եթե Սերժ Սարգսյանն ունենա լուրջ մրցակից, Ռուսաստանը կարող է փորձել իր աջակցությունը տալ այն թեկնածուին, ով կհայտարարի, որ Հայաստանը կդառնա Եվրասիական միության անդամ: Բայց ես չեմ կարծում, որ դա մեծ ազդեցություն կունենա: Ռուսաստանը լուրջ լծակներ չունի Հայաստանի վրա: Դա ակնհայտ է, մենք բավականին կտրվում ենք իրարից, մեծ ներդրումներ Ռուսաստանն այստեղ չի անում:

Կատարվող ներդրումները ռեալ ներդրումներ չեն՝ երկաթգծի հետ կապված, էլեկտրահամակարգի հետ կապված: Եթե Հայաստանի գործարանը Ռուսաստանի սեփականությունն է, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանն այնտեղ անում է ներդրումներ և ունի ազդեցություն: Նույնիսկ, եթե Ռուսաստանն ուզենա օգտագործել այդ ընտրարշավի պահը, չեմ կարծում, թե կկարողանա իր ուզածին հասնել: Կարող է ինչ-որ գործոններ այստեղ աշխատեն, բայց չեմ կարծում, որ Հայաստանի նախագահի թեկնածուներն այսպիսի գործարքների մեջ մտեն: Ուղղակի չեն համարձակվի, քանի որ Հայաստանում ձևավորվել է այնպիսի քաղաքական դաշտ, որ ոչ ոք Հայաստանի շահը չի փոխարինի պաշտոնի հետ: Կարող է թեկնածուները նախընտրական շրջանում խոսեն Եվրասիական միության մասին, թե պետք է միանանք, բայց ոչ ոք կոնկրետ պատասխան չի տա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում