Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որը երրորդ տեղի համար պայքարում պարտվեց Խուան Մարտինին, հայտարարել է, որ հաճելի չէ Օլիմպիադան ավարտել երկու պարտությամբ:
«Իհարկե, հաճելի չէ, որ Օլիմպիական խաղերն ինձ համար այսպիսի ավարտ են ստանում. ես պարտվեցի կիսաեզրափակչում, ապա՝ բրոնզի համար պայքարում: Ամեն դեպքում ես հաճույք ստացա Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերից: Ինձ համար պատիվ էր խաղալ այս երկրում»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում AP-ն:
Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերում Նովակը ևս պայքարում էր բրոնզե մեդալի համար, սակայն այն դեպքում հաջողվեց սերբ թենիսիստին նվաճել մեդալը:









































