Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը կոճի վնասվածք է ստացել:
Ինչպես հայտնում է գերմանական թիմի պաշտոնական կայքը, 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է «Վերդեր»-ի հետ ընկերական խաղի ժամանակ: Այժմ նա պետք է վիրահատվի:
Նրա ապաքինման վերաբերյալ որևէ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:







































