Եգիպտոսցի սահմանապահների վրա հարձակումը իրականացրել են Գազայի գրոհայինները: Հարձակման արդյունքում զոհվել էր 15 մարդ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նման հայտարարություն է տարածել եգիպտական MENA տեղեկատվական գործակալությունը` հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնյաներին:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ գրոհայինները Եգիպտոս են մտել թունելներով` փորված Գազայի հետ սահմանամերձ հատվածում: Հարձակմանը մասնակցել են եգիպտոսցի ծայրահեղականները, որոնք համատեղ են գործել Գազայի գրոհայինների հետ:
Աղբյուրը նաև հայտնել է, որ զրահապատ ավտոմեքենաներ առևանգած գրոհայինները թաքնվել են Իսրայելի տարածքում:
Իսրայելը հայտարարել է, որ առևանգած ավտոմեքենաներից մեկը ոչնչացվել է օդային հարվածով, իսկ մյուսը ինքն իրեն է պայթել:
Ներկայում փնտրում են ողջ մնացած գրոհայիններին:








































