Ռուսական խոշորագույն ավիափոխադրող ընկերությունը` «Аэрофлот»-ը, օգոստոսի 6-ից դադարեցրել է թռիչքները դեպի Սիրիա, որտեղ արդեն երկրորդ տարին է` չի դադարում քաղաքացիական պատերազմը: «Аэрофлот»-ի ներկայացուցիչն այդ քայլը հիմնավորել է կոմերցիոն նկատառումներով:
Իրավիճակին ծանոթ աղբյուրը հուլիսի վերջին նշում էր, որ ավիաընկերության` Դամասկոս-Մոսկվա թռիչքը մշտապես լի է եղել ուղևորներով, իսկ հակառակ ուղղությամբ ուղևոր գրեթե չի եղել:
Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սաիդը հայտարարել է, որ «Аэрофлот»-ի` Ռուսաստան-Սիրիա ուղիղ թռիչքների դադարեցումից հետո դրանք կիրականացվեն այլ ավիաընկերությունների միջոցով:









































