Ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ «Կրասնոդար»-ը, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հերթական ձեռքբերումը կատարեց: Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեկ` Մոսկվայի ժամանակով 23:00-ին, Կրասնոդարի ակումբը 4 տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Կայսերիսպոր»-ի 28-ամյա վրացի պաշտպան Ալեքսանդր Ամիսուլաշվիլիի հետ:
Ամիսուլաշվիլին անցյալ տարվա ամռանը տեղափոխվեց «Կայսերիսպոր», որի մարզիչը նրա հայրենակից Շոթա Արվելաձեն է: Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսում Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը, ըստ մի շարք հեղինակավոր պարբերականների, Թուրքիայի առաջնության լավագույն պաշտպանն էր: Հիմնականում հենց նրա վստահ խաղի շնորհիվ այսօր «Կայսերիսպոր»-ն ընթանում է իր առաջնության պատվավոր 4-րդ հորիզոնականում: