Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանը նախազգուշացրել է Իսրայելին Սիրիա ռազմական ներխուժման դեպքում առկա վտանգի մասին: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն: «Ռազմական հակամարտությունը կտեղափոխվի Իսրայել»,- նշել է Լարիջանը: Նա նաև քննադատել է այն երկրներին, հատկապես` ԱՄՆ-ին, որոնք միջամտում են Սիրիայի ներքին գործերին:
«Ի՞նչ իրավունքով են այդ երկրները միջամտում Սիրիայի ներքին գործերին»,- ասել է խոսնակը:
Սիրիական կողմի ներկայացուցիչները բազմիցս քննադատել են Թուրքիային, Քաթարին և Սաուդյան Արաբիային սիրիական ապստամբներին ռազմական օգնություն ցուցաբերելու համար:







































