Սիրիայի կառավարական ուժերը այսօր Հալեպի արևմուտքում կոտրել են գրոհայինների պաշտպանությունը: Այս մասին հաղորդում է «Սուրիա ալ-Էն» գործակալությունը: Գիշերվա ընթացքում տեղի ունեցած մարտերի ընթացքում ոչնչացվել է առնվազն 200 գրոհային: Սիրիացի զինվորականներին հաջողվել է ազատել պատանդված կողմնակիցներին: Նրանց թիվը չի հստակեցվում:
Բախումները քաղաքում ավելի ու ավելի դաժան են դառնում: Քաղաքի մի շարք շրջաններում բնակիչներն իրենց ձեռքը զենք են վերցրել ու զգալի հարվածներ են հասցնում զինված խմբավորումներին: ITAR-TASS-ը` հղում անելով «Ալ-Իհբարիա» արբանյակային հեռուստաընկերությանը, նշում է, որ դա հեշտացնում է զինվորականների գործողությունները` ազատագրել Հալեպը արաբ-թուրքական վարձկաններից:
Բնակիչների համագործակցությամբ զինվորականները գրոհայիններին դուրս են մղել Սեյֆ-էդ-Դավլյա և Համիդի թաղամասերից: Ռազմական աղբյուրը հերքել է արաբական հեռուստաալիքներով տարածված տեղեկությունն այն մասին, որ Հալեպի հին թաղամասերը և միջնադարյան միջնաբերդերը գնդակոծվում են:
Կառավարական ուժերը ձախողել են միջնաբերդեր ներխուժելու վարձկանների փորձը: Սաստիկ փոխհրաձգություն է քաղաքի հյուսիսում:







































