Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Հասարակությունը չգիտի՝ ում դուռը գնա թակի. Էմմա Պետրոսյան (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի, երգահան Էմմա Պետրոսյանը:

– Էմմա, շատերն այն կարծիքին են, որ հասարակական-քաղաքական կյանքում  լճացման փուլ է, որը չի կարող չանդրադառնալ շոու-բիզնեսի վրա: Որքանո՞վ են, ըստ Ձեզ, այս երկուսը փոխկապակցված:

– Ե՛վ փոխկապակցված են, և՛ փոխկապակցված չեն: Մարդը հասարակության բջիջն է և չի կարող չազդվել այն ամենից, ինչ կա իր շրջապատում. չէ՞ որ յուրաքանչյուրս սնվում ենք միմյանցով և վերարտադրում ենք այն, ինչի մեջ կարող ենք վերարտադրվել: Ես ստեղծագործաբար եմ ապրում, և յուրաքանչյուր բան ինձ համար ստեղծագործական է, նույնիսկ քաղաքականության մեջ կարող է լինել նույն ստեղծագործական մոտեցումը: Ցավոք, այսօր վստահ կարող եմ ասել, որ կա լճացում, ժանրը, որում ապրում, եմ և որի անունը երգ է, այն երգը չէ, ինչ հնչում է ամենուրեք, իմ երգն իմ երգն է, բայց իմ երգն էլ, ուզում եմ թե ոչ, դադար է ստացել ոչ իմ պատճառով. ժամանակի խառնաշփոթը սկսեց ինձ խանգարել, ոչ թե կորցրի ով եմ ես, պարզապես չես կարող չազդվել, չխոցվել, չուրախանալ, որովհետև դու հասարակության մասնիկ ես, ինչքան էլ անհատ ես, բայց նաև սնվում ես և շարժվում հասարակության հետ:

– Հարևան Վրաստանում, որի վրա դեռ տասը տարի առաջ ծիծաղում էինք,  թերահավատորեն մոտենում, այսօր մշակույթը, արվեստի շատ ճյուղեր բուռն զարգացում են ապրում, սա արդյոք պայմանավորո՞ւմ եք Վրաստանի՝ վերջին տարիներին տեղի ունեցող փոփոխություններով:

– Իհարկե, Վրաստանում վերջին տարիներին դրական փոփոխությունները շատ-շատ են, և դա շատ գովելի է: Ընդհանուր առմամբ, պետք է դիրիժոր ունենալ ապրելու համար: Բնակարանը, որում ապրում են ընտանիքի անդամները, ունի դիրիժոր, դիրիժորը չի կարող չլսել անհատների կարծիքը, բայց նա հստակ գիտի իր պարտիտուրը: Մենք ունենք բավարար քանակով ստեղծագործական ուժ, մեծ թվով անհատներ, որոնք փայլուն դիրիժոր են, բայց իրենց մոտ այնքան էլ չի ստացվում անել այն, ինչ իրենք գիտեն: Երբեմն սկսում ես կասկածել՝ իսկ գիտե՞ս, թե՞ չգիտես: Ես վերջին շրջանում սկսել եմ կասկածել՝ ես գիտե՞մ, թե՞ չգիտեմ, իսկ ես ի՞նչ գիտեմ, ես պարզվում է՝ ոչինչ էլ չգիտեմ, ես դադարել եմ զարմանալուց, առաջ կասեի՝ վայ, ինչպես կարող ես քնել, երբ ինչ-որ բանում սխալ ես: Ես այդպիսի մարդ եմ և գիտեմ՝ մարդն այդ տեսակ պետք է լինի, պետք է պատասխան տա իր արած քայլերի համար: Վերջին շրջանում ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ չկան մեր ժանրում համերգներ, թեև նկատում եմ, որ դասական աշխարհը բավական ակտիվ է, դրսից շատ են հրավիրում անվանի դիրիժորների: Բացի այդ, կան տարբեր փառատոներ՝ «Վերադարձ», «Հեռանկարներ» փառատոները, Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան Ալտի և թավջութակի փառատոնը: Այս ամենը խոսում է այն մասին, որ քիչ թե շատ աշխուժություն նկատվում է: Դասական համերգադահլիճներն ակտիվ են: Սակայն մի փոքր քիչ է  դրսի երաժիշտների հետ մեր երաժիշտների համագործակցությունը:

– Ըստ էության՝ դրսում հայ երաժիշտների միակ ռեալիզացվելու տեղը սփյո՞ւռքն է:

– Հենց դա էի ուզում ասել: Հիմնականում երգը շարահյուսվում է սփյուռքի հետ, և ես դա շատ եմ գնահատում: Սփյուռքն առանց հայրենիքի, և հայրենիքն առանց սփյուռքի մեծ ցավ է, բայց արվեստագետ կոչվածը չի կարող լինել միայն սփյուռքի հրավերով, հիմնականում լինում են այդ հրավերները միջոցառումների տեսքով, որոնք կապված են ծննդյան, հարսանեկան արարողությունների հետ: Լավ բան է, երբ դու կարող ես ուրախություն բերել մարդկանց, բայց դա արվեստ չէ, այդ երգը պարելու համար է, այն չի կարող գրանցվել, ունենալ պատմություն, այն չի կարող սերունդներին հետո պատմել: Այս ամենը մի օր պետք է կանգ առնի, ֆոլկլորը, ազգային երգը այնքան են խառնվել, որ արդեն շատերը կարող են ասել, որ դա լավ է, ճիշտ է, և պետք է երգեն բոլորը: Ես չեմ ասում, որ երեխաները մեծանան այնպես, ինչպես մենք ենք մեծացել, և նույն ռեպերտուարը չեմ ուզի երգեն, մենք այսօր ունենք հիանալի կոմպոզիտորներ, որոնք տարբեր ժանրերում ստեղծել են, ստեղծում են և կստեղծեն գրագիտորեն գրված և բոլոր չափագրումներով անցած մի բան, որը պետք է իր ժամանակի մեջ կնքվի:

– Էմմա, իսկ որքանո՞վ են, ըստ Ձեզ, անցյալի և ներկայի ստեղծագործողներն իրար հետ կապված, իրար շարունակում, թե՞ ստեղծագործական դաշտի նոր փուլի սկիզբ է, նոր հաստատված կանոններով:

– Անպայման այդ կապը կա այն մարդկանց համար, ովքեր հասկանում են այդ բոլոր ճանապարհների, բոլոր անցումների, բոլոր շերտերի սնելիության, և՛ լինելու, և՛ փոխկապակցման կարևորությունը: Առանց քննադատության՝ դու անընդհատ նույնը կլինես, պետք է քննադատություն կարողանաս լսել, դա լավ բան է, դու պետք է կարողանաս հասկանալ, որ մարդ ես, կարող ես և սխալներ թույլ տալ: Մեր օրինակով ասեմ. մեր համերգի ժամանակ դուետներից մեկը Կոնստանտին Օրբելյանի երգն էր՝ մեզ համար գրված, Մադաթ Ռոմանիչը դաշնամուրի մոտ էր, և մի քանի ակորդների մեջ երաժիշտը ազատություն թույլ տվեց, որը վարակվեց հանդիսատեսի ջերմությամբ. մաեստրոյի կողմից արձագանքը հետևյալն էր՝ ի՞նչ իրավունք ունի ինքը, ես այդպես չեմ գրել, ո՞ւր էր կլավիրը, սա լուրջ քննադատության ենթարկվեց, և ճիշտ էր մաեստրոն: Երգը չի սկսվում այնտեղից, որտեղից երգիչն է սկսում, այլ առաջին հնչյունից: Երգը, որը ունի հարմոնիկ նոտագրություն, չես կարող հաշվի չառնել, դու կարող ես քո անձնական գույնը տեղադրել այդ ամենի մեջ, բայց արվեստը նույնիսկ իր խառնաշփոթի մեջ կարգ ու կանոն է սիրում, եթե նույնիսկ մեկ աթոռ կա բեմի վրա:

– Համալիր խնդիրները ինչո՞վ եք պայմանավորում, Մշակույթի նախարարության թերի աշխատանքո՞վ, երկրի ընդհանուր մթնոլորտո՞վ:

– Ամեն ինչ իրար հետ, ես չեմ կարող ասել, որ միայն Մշակույթի նախարարությունն է մեղավոր, Մշակույթի նախարարությունն աշխատանքներ է անում, և ոչ էլ այն կարծիքը, որ հասարակությունը սա է սիրում` դա ենք մատուցում, բոլորովին էլ այդպես չէ:

– Ճաշակի թելադրման, ավելի ճիշտ` աղավաղման առումով որքանո՞վ նպաստեց հեռուստատեսությունը:

– Էն էլ ինչքան, այսօր անվերջ խոսվում է այդ մասին, դեռ որ չգիտեմ՝ որտեղից պետք է սկսել, եթե ընդհանուր մի քանի անհատներով նստեն սեղանի շուրջ, միգուցե ի մի բերեն, սա մի բարդ պրոցես է, որովհետև մեր ազգային մենթալիտետի մեջ մեր ես-ը պնդելու հատկություն ունենք, բայց դու չես կարող հասարակության կարծիքը չլսել, անհատներին հաշվի չառնել: Դու չես կարող մարդկանց կարծիքի հետ հաշվի չնստել, քանի որ որևէ աշխատանքի մեջ դու մենակ չես, նույնիսկ վիրահատող բժիշկը գործ ունի հիվանդի հետ, վիրահատությունը հաջող կամ ոչ հաջող ստացվելու դեպքում բժիշկ և հիվանդ փոխհարաբերությունները կապ ունեն, որովհետև հիվանդը պետք է հավատա, որ բժիշկն իրեն կբուժի:

– Հասարակական կարծիքը, ըստ Ձեզ, որքանո՞վ է լսելի իշխանությունների կողմից կամ, ինչպես Դուք բնորոշեցիք, դիրիժորների կողմից:

– Չեմ կարող ասել, որ ընդհանրապես չի լսվում, այդքան էլ այդպես չէ, ինչ-որ մի բան լսվում է, ինչ-որ մի բան շարժվում է տեղից, օրինակ` փողոցները բարեկարգվում են, լուսավորությունը, ծաղիկները. ֆանտաստիկ գեղեցիկ է: Իհարկե, ամեն ինչ ճշգրիտ չէ, դեռ անելիքներ շատ կան, մենք էլ պետք է անենք դա, ոչ թե միայն կառավարությունը: Եթե դու նստես, անընդհատ ասես՝ հիվանդ եմ, Հիսուսն էլ իջնի, քեզ չի բուժի, ամեն մարդ պետք է ուզի բուժման ճանապարհը վերցնել: Ինքը ուղղակի այսօր հիասթափված է, մտածում է՝ ում է պետք: Հասարակությունը չգիտի՝  ում դուռը գնա թակի, որովհետև հիասթափված է, աշխատանք չունի, այս բոլոր որովհետևները  շաղկապվում են իրար և դառնում են մի քիչ անտարբեր, անհետաքրքիր, մի քիչ անիմաստ:

– Այսօրվա իրականությունը ստեղծագործելու ստիմուլ չի՞ տալիս:

– Ինձ հարցնում են՝ ինչու ձեզ ցույց չեն տալիս, նոր տեսահոլովակ չունեք, բայց չեմ կարող և չեմ ուզում բոլորին ճիշտը պատասխանել, որովհետև կստացվի՝ ես դժգոհում եմ, ես ուզում եմ ունենալ այնքան հնարավորություն, որ հոգամ իմ կարիքները: Այսօր ամբողջ աշխարհում դժվար է, ես չեմ ուզում միայն մերը վատաբանել, մենք գիտենք մեր պրոբլեմները, բայց այստեղ շատ դեպքերում աչքերը փակ ենք պահում, առաջ գնում: Ժամանակներ առաջ թագավորները շրջում էին հասարակության մեջ՝ հարցնելու՝ ինչ խնդիրներ կան, կամ  հասարակությունից հարցնում էին՝ ի՞նչ է մտածում հասարակությունը թագավորի մասին:

– Կարծում եք՝ իրենք չգիտե՞ն՝ ի՞նչ է մտածում հասարակությունն իրենց մասին:

– Ես կուզեմ, որ հասարակությունը հասկանա, որ ինքը լսելի է, կարևոր է, եթե մարդը չի կարևորում իր գոյությունը, սրանից սարսափելի բան չկա: Երիտասարդը, որն ավարտում է բուհը, իր կարողությունների մեջ պետք է վստահ լինի, ամեն մեկը պետք է կարողանա իր վրա վստահ լինել կարողությունների առումով: Ես հասկացա, որ վերջին ժամանակներում հասարակությունը սկսեց հասկանալ, որ պետք է պայքարել ճիշտ ապրելու համար, չլռել: Օրինակ՝ ընտանիքներում, եթե թվում է՝ ծնողը այդպես ասաց, զավակը պետք է ենթարկվի իրեն, ոչ, ծնողը պարտավոր է լսել զավակին, այսինքն՝ պետք խոսես, որ ձայնդ հասնի: Գիտենք, որ ճիշտ խոսքն այնքան էլ չեն սիրում լսել: Բայց ես ուրախ եմ, որ մենք այսօր ունենք հասարակության մեջ բջիջներ, որոնք արթնացել են, որոնք որևէ անարդարություն, որևէ սխալ չեն կարող հանդուրժել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում