Մալիում ռազմական միջամտությունը անխուսափելի է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը: Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է սատարել հարցի ուժային լուծմանը:
Միաժամանակ Լե Դրիանը հստակեցրել է, որ Ֆրանսիան մտադիր չէ իր ստանձնել նախաձեռնությունը, և ֆրանսիական զինված ուժերը միայն կաջակցեն:
«Մեր խնդիրը չէ ռազմական նախաձեռնություն ցուցաբերել Մալիում: Ֆրանսիան ենթադրում է, որ նախաձեռնությունը պետք է տարածաշրջանայյին բլոկի` արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության պետությունների կողմից լինի և, հավանաբար, Աֆրիկյան միության: Ֆրանսիան կսատարի զինված միջամտությունը, հույս ունեմ նաև ԵՄ-ն»,- նշել է Ժան-Իվ Լե Դրիանը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև անհանգստություն է հայտնել արևմտաաֆրիկյան հանրապետությունում վատթարացող իրավիճակի մասին: «Մենք չպետք է թույլ տանք, որ Մալին վերածվի Սախելիստանի»,-ասել է Ժան-Իվ Լե Դրիանը:








































