Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի տղամարդկանց 74 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը կիսաեզրափակիչում պարտության մատնեց արդրբեջանցի Էմին Ահմադովին:
Արսենը ֆանտաստիկ գոտեմարտ անցկացրեց` նախ գլորում կատարեց, որից հետո կարողացավ գորգից դուրս հանել հակառակորդին ու հաղթանակ տոնել:
Այսպիսով` Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանին պարգևեց առաջին մեդալը 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Արսենին Օլիմպիական չեմպիոնի կոչումից բաժամում է 1 հաղթանակ: Եզրափակիչում Ջուլֆալակյանը կպայքարի Ռոման Վլասովի հետ:









































