Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին եվրոպացի գործընկերներին կոչ է արել ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել եվրոգոտում ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար: Այս մասին հայտարարել է վարչապետն իր վերջին հարցազրույցում:
«Լարվածությունը, որը վերջին տարիներին տիրում է եվրոյի գոտում, արդեն ուրվագծում է Եվրոպայի հոգեբանական քայքայումը»,- համարում է նա:
Մոնտին նաև խորհուրդ է տվել ԵՄ ազգային կառավարությունների ղեկավարներին` որոշումներ կայացնելիս պահպանել խորհրդարանների ինքնուրույնությունը:
Վերջին տարիներին Մոնտին ավելի ու ավելի է հեռանում փրկության գերմանական կուրսից: Վերջերս նա պահանջել է Եվրոպական կարգավորող մեխանիզմին ներկայացնել բանկային լիցենզիա, որին դեմ է Գերմանիայի կառավարությունը:









































