Իսրայելական ռազմական ինքնաթիռները կիրակի հարված են հասցրել այն մոտոցիկլետին, որով երթևեկել են երկու գրոհայիններ Ռաֆահե քաղաքում:
Ռմբահարության հետևանքով մեկը զոհվել է, մեկը` վիրավոր է: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Մահացածը 22-ամյա Աիդ Հիջազին է:
Իսրայելը Գազայում իր հարվածները պատճառաբանում է նրանով, որ պատասխանում է անկլավի կողմից իր տարածք հրթիռներ արձակելուն:











































