38-ամյա Ֆաբիո Կանավարոն օրերս մարզչական լիցենզիա է ստացել: Լուրեր են շրջանառվում, որ նա կարող է փոխարինել Անտոնիո Կոնտեին` «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Հիշեցնենք, որ Կոնտեին 15-ամսյա որակազրկում է սպառնում` պայմանավորված խաղերի կազմակերպման պատճառով:
«Ինչպե՞ս ես կվարվեմ, եթե զանգահարեն «Յուվենթուս»-ից: Թուրինյան ակումբին դժվար է մերժել: Ներկայումս թիմը հիանալի մարզիչ ունի, ում գլխավորությամբ Իտալիայի չեմպիոն է դարձել: Կարծում եմ` իրավիճակը կշտկվի»,- ասել է Կանավարոն:









































