Արքայազն Ուիլյամի կինը`Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև Ուիլյամի եղբայրը` արքայազն Հարրին, Vanity Fair ամսագրի կողմից ճանաչվել են ամենաաինքնաոճ մարդիկ: Ամսագրի խմբագրության կողմից Միդլթոնը բնութագրվել է որպես նորաձևության օրենսդիր, իսկ նրա լուսանկարը կհայտնվի Vanity Fair Style Issue ամսագրի շապիկին այս տարվա սեպտեմբերին:
Հայտնի է նաև, որ արքայական ընտանիքն արդեն Քեյթի հագուստների համար ծախսել է 45 000 եվրո: Այն դեպքում, երբ դքսուհին սկզբունքորեն ինքնուրույն է ընտրում իր հագուստը` նախապատվություն տալով այնպիսի ապրանքանիշների, ինչպիսիք են՝ Alice Temperley-ը, Alexander McQueen-ը և Matthew Williamson-ը: Նրա զգեստապահարանում կան նաև զուսպ ապրանքանիշներ, ինչպիսին է իսպանական Zara-ն:
Ամսագրի հրապարակած այս վարկանշային աղյուսակում են հայտնվել նաև Մոնակկոյի իշխանի զարմուհին` Շառլոտտա Կազիրագին, Դանիայի արքայադուստր Մերին, երգչուհին Ալիսա Քիսը, դերասանուհի Դիանա Կրյուգերը, Լեա Սեյդուն և Ֆան Բինբինը:
Տղամարդկանց վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Հարրիին հաջորդում է ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդին, բրազիլուհի սուպերմոդելի ամուսին Ժիզել Բունդհենը, երրորդը` ռեփեր Ջեյ-Զին է: Ամենաինքնաոճ զույգ է ճանաչվել դերասան Քոլին Ֆերտը և նրա կինը:








































