Այսօր, ժամը 17:00-ի սահաններում Երևան- Գյումրի ավտոճաապարհին, Թալին քաղաքի խաչմերուկում արտասահմանյան արտադրության Toyota մակնիշի ավտոմքենան, նախնական տեղեկությունների համաձայն, դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Մեքենայի մեջ գտնվող ուղևորները, բարեբախտաբար չեն տուժել:
Դեպքի վայրում աշխատել են ինչպես ճանապարհային ոստիկանության, այնպես էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Կատարվում է նախաքննություն, պարզելու համար,թե ինչն է եղել ավտովթարի իրական պաճառը:
Փայլակ Ֆահրադյան
«Առաջին լրատվական»-ի Շիրակի մարզային թղթակից











































