Պատգամավորի թիկնազորը հրաձգություն է սկսվել Աֆղանստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների վրա:
Ըստ քաղաքի ոստիկանության ղեկավարի տեղակալի տվյալների` միջադեպը տեղի է ունեցել Հուսեինհեյլ շրջանում, երբ ուժային կառույցների ներկայացուցիչները ստուգելու համար կանգնեցրել են պատգամավոր Ամիր Ջան Դաուլատզայի ավտոմեքենան: Դեռևս անհայտ պատճառներով՝ ստուգողների և թիկնազորի միջև հրաձգություն է սկսվել, որի արդյունքում սպաներից մեկը սպանվել է, պատգամավորի մի քանի թիկնապահներ վիրավոր են:
Ըստ պատգամավորի խոսքերի` սպան անակնկալ կրակ է բացել իր թիկնազորի վրա:












































