Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, խոսելով հատուկ օպերացիայի մասին, որն այս շաբաթ անցկացրել են չեչեն ուժայինները Ինգուշեթիայի Գալաշկի գյուղում, քննադատել է հարևան հանրապետության ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովին ահաբեկչության դեմ ոչ բավարար ակտիվ պայքարի համար: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:
Նրա խոսքով՝ Ինգուշեթիայի իշխանությունների կողմից հնչեցվող «տարածքի և սահմանների մասին տարօրինակ հայտարարությունները» անհամապատասխան են: «Եթե Եվկուրովն այնտեղ կարգ ու կանոն չհաստատի, դա մենք կանենք»:
Մամլո ասուլիսի ժամանակ, Կադիրովը հայտնել է, որ սահմանային հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել են իր հայրենի՝ Ցենտորոյ գյուղի վրա հարձակման կազմակերպիչները՝ Զաուրբեկ Ավդորհանովը, Իբրահիմ Ավդորհանովը և Այուբ Հալադովը: Սպանվել է նաև անվտանգության մարմինների 5 աշխատակից, ոչնչացվել 12 գրոհային:
«Մենք չէին կարող թույլ տալ ավազակներին անպատիժ սպանել քաղաքացիներին»,-ասել է Կադիրովը,- «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ներխուժեն Չեչնիայի տարածք, սպանեն մարդանց ու կրկին անցնեն Ինգուշեթիա»: Կադիրովի խոսքով՝ Եվկուրովի այն խոսքերը, թե 3 գրոհայինների մահը հանդիսանում է չծրագրված պայթյունի հետևանք, իր կողմից ընդունվել են զարմանքով:
Կադիրովը քննադատել է նաև Եվկուրովին այն արտահայտությունների համար, որ գրոհայինները ոչ թե ավազակներ են, այլ շփոթված երիտասարդ մարդիկ, որոնք կյանքում դեռ չեն կողմնորոշվել:
Կադիրովի խոսքով՝ երկար տարիների ընթացքում Չեչնիայի իշխանությունները առաջ չեն քաշել Ինգուշեթիայի հետ սահմանի հարցը, քանի որ վստահ են, որ այն ձևական բնույթ է կրում և չպետք է առանձնացնի ժողովուրդներին:Դրա փոխարեն՝ Եվկուրովը ոչ ընկերական արտահայտություններ է անում: Նախկինում նույնիսկ Եվկուրովը հայտնել է, թե չեչեն փախստականները Ինգուշեթիա են բերել պոռնկնություն և թմրանյութեր:Նա հայտարարել է, որ եթե Եվկուրովը եղբայրական հարաբերություններ չի ցանկանում, իրենք կառանձնացնեն սահմանը ըստ պատմական և ՌԴ օրենքների:








































