Վերջին շաբաթների ընթացքում ԿԺԴՀ-ում ջրհեղեղի պատճառով զոհվել է 169 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Եվս 400 մարդ անհետ կորել է:
Բնական աղետի հետևանքով իրենց տներից զրկվել է 200 հզ մարդ: Փակվել են ավելի քան 1400 հասարակական կազմակերպություններ, որոնց մեջ նաև դպրոցներ և հիվանդանոցներ են:
Ջրհեղեղներն առաջացել են հորդառատ անձրևների պատճառով, որոնք սկսվել են հունիսի վերջին և շարունակվել են գրեթե մեկ ամիս:
Անցած շաբաթ Փհենյանը հումանիտար օգնություն է խնդրել ՄԱԿ-ից: Օգոստոսի 4-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ կազմակերպությունը ԿԺԴՀ կուղարկի 336 հզ տոննա սննդամթերք: Դրա հետ մեկտեղ Հարավային Կորեան դեռ չի պատրաստվում օգնություն առաջարկել հարևաններին:








































