Աննախադեպ հանցանք է գրանցվել Մալազիայում: Այդ երկրում ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, որոնք կասկածվում են 726 հազար պահպանակ գողանալու մեջ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Բոլոր երեք կասկածյալները պահպանակներ արտադրող գործարանի աշխատակիցներ են: Նրանց հարցաքննելուց հետո ոստիկանությունը եկել է այն եզրակացության, որ նրանց հաջողվել է հայտնաբերել հանցավոր մեծ խմբավորում, որը զբաղվում այս ապրանքատեսակի անօրինական վաճառքով:
Ըստ տուժած Sagami Rubber Industries ընկերության` այդ պահպանակների ընդհանուր գինը կազմել է 1,5 մլն դոլար: Դրանք եղել են շատ բարձր որակի` ավելի բարակ լինելով մյուս տեսակներից մոտ 14%-ով: