Պաղեստինի ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղար Յասիր Աբդ Ռաբբոն սիրիական իշխանություններին մեղադրել է Դամասկոսի մոտակայքում տեղակայված պաղեստինցի փախստականների ճամբարը ռմբակոծելու մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուրբաթ գիշերը պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարը ենթարկվել էր ականանետային ռմբակոծման, որի հետևանքով զոհվել էր 15 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Սիրիական SANA պետական գործակալությունը հայտնել էր, որ ճամբարի ռմբակոծությունը ընդդիմադիր սիրիական ազատ բանակի գրոհայինների ձեռքի գործն է:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտից: Մարտերի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, 16 հազար մարդ է զոհվել:









































