Օգոստոսի 3-ին ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմավիր քաղաքի մի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են կարճեցված փողով 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան, օդամղիչ հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7, 62 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 2 որսորդական դանակ և տարբեր տրամաչափի 20 փամփուշտ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:









































