Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, կարելի է ասել, անհնարինը հնարավոր է դարձրել: Համառ պայքարում Էնդին` 7:5, 7:5 հաշվով առավելության է հասել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ և անցել Լոնդոնի Օլիմպիադայի թենիսի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ:
Օլիմպիական ոսկին նվաճելու համար Մարեյը կմրցակցի շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետ:






































