Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանի և Սարգսյանի միջև անձնական, ոչ թե քաղաքական պայքար է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, գլխավոր դատախազի նախկին տեղակալ` Գագիկ Ջհանգիրյանը


– Պարոն Ջհանգիրյան, վերջին շրջանի հասարակական սոցիալական դժգոհության ֆոնին` այսօր կայանալիք հանրահավաքից մեծ սպասելիքներ կան: Նախ` Տիգրան Կարապետյանի առաջին հանրահավաքը ցույց տվեց, որ հասարակությունը պատրաստ է պայքարի: Արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումները փաստեցին, որ նույնիսկ առանց ընդդիմադիր ուժի առաջնորդության հասարակությունն ընդունակ է իրավիճակ փոխել: ՀԱԿ-ը իր մարտավարությունը վերանայելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է:


– Վերջերս մեր տարածքային հանդիպումները բնակչության հետ ինձ էլ են բերել այն համոզման, որ երկրում իրոք սոցիալական վիճակը ծայրաստիճան լարված է, և զարմանալին այն է, որ կարծես թե այս իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարումը ավելի սաստկանա: Երբեմն թվում է, որ իշխանությունները համաժողովրդական շարժմանը գիտակցաբար են օգնում, որովհետև այն ապաշնորհ կառավարումը, որը նրանք վարում են այսօր տնտեսության, սոցիալական, քաղաքականության, նաև այլ բնագավառներում, միանշանակ ի նպաստ է ընդդիմությանը: Ընդդիմությունը բավական մեծ ջանքեր պետք է գործադրեր, մեծ ռեսուրսներ ծախսեր, որպեսզի համակիրների այսքան հոծ բանակ ձեռք բերեր: Այս վարչախումբը հաջողությամբ դա անում է մեր փոխարեն, և մենք դրա համար շնորհակալ ենք: Որպես երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժ` մենք չենք ցանկանում երկիրը գցել ցնցումների մեջ: Մենք նրանց սոցիալական դժգոհությունը ուղղորդել և ուղղորդելու ենք քաղաքական պայքարի դաշտ, դրանով համաժողովրդական շարժումը հարստացնելով հասարակության նոր շերտերով:


Ինչ վերաբերում է մեր հետագա անելիքներին` կապված արաբական աշխարհում տեղի ունեցող սցենարների հետ, ասեմ, որ անկախ եգիպտական սցենարից` մեր երկրում իրավիճակը կրիտիկական է և Կոնգերսը դա շատ լավ գիտակցում է: Մենք նախաձեռնել ենք զանգվածային միջոցառումների մի շարք (դրանց մասին մեր հասարակությունը կտեղեկանա այսօր կայանալիք հանրահավաքում), որոնց նպատակը` մեր երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Այսինքն` ժողովրդական լայն զանգվածների ճնշման արդյունքում այս վարչախմբին պետք է պարտադրենք, հարկադրենք գնալ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների: Սա է Հայաստանի Հանրապետության միակ փրկությունը: Գաղտնիք չէ, որ այսօր երկիրը գտնվում է քաղաքական ու տնտեսական խորը ճգնաժամի մեջ: Վտանգված է ոչ միայն Ղարաբաղի, այլև բուն Հայաստանի գոյությունը: Չեմ ուզում գույները խտացնել, բայց միայն 2010թ. ընթացքում արտագաղթածների թիվը մեր փոքրիկ երկրի համար մահացու վտանգավոր է: Որպես նախկին զինվորական դատախազ` կարող եմ վկայակոչել, որ 1997-98թթ. յուրաքանչյուր զորակոչի ընթացքում բանակ էին զորակոչվում 13000-13500 պատանի: Մինչդեռ անցած 2010թ. աշնանային զորակոչի ընթացքում դժվարությամբ զորակոչվել է մոտավորապես 7500 նորակոչիկ: 2011թ. գարնանային զորակոչի ցուցանիշները ավելի անհանգստացող են լինելու. չենք ունենալու ավարտական դասարաններ, ԲՈՒՀ-երն ավարտած ուսանողներ: ՀԱԿ-ի խնդիրն է այս դժվարին վիճակից Հայաստան պետությունը դուրս բերել հնարավորինս առանց մեծ կորուստների: Այս խնդրում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անելիք ունի: Մենք ակնկալում ենք մեր ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը, մենք դեմ չենք լինի նաև այն քաղաքական ուժերի աջակցությանը, որոնք կմիանան մեզ այս խնդրի լուծման գործում:


– Ձեր կանխատեսումներով, որքա՞ն մարդ այսօր կմասնակցի հանրահավաքին և ի՞նչ կոչ կանեիք մեր հայրենակիցներին:


– Մեր ունեցած տեղեկություններով, հանրահավաքին մասնակցողների թիվը մեծ է լինելու` նախորդ հանրահավաքների համեմատ: Մենք ունենք նաև տեղեկություն, որ այդ ինֆորմացիային տիրապետում է նաև վարչախումբը, և նրանք իրենց հերթին գործադրելու են սովորական դարձած իրենց բոլոր միջոցները` մարդկանց մասնակցությունը հանրահավաքին սահմանափակելու նպատակով: Տեղեկացնեմ միայն, որ իշխանությունների հիմնական քաղաքական ակցիան, որը նպատակաուղղված էր տարրալուծելու ընդդիմության առաջիկա միջոցառումները` գլխովին տապալվել է:


Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որ այսօր ակտիվորեն մասնակցեն մեր հանրահավաքին: Երկրում ոչինչ չի փոխվի, եթե վարչախմբից, կառավարությունից դժգոհողները նստեն տանը, դժգոհեն իրենց խոհանոցներում, իրենց ընտանիքներում, բակերում կամ որպես բողոքի դրսևորում` լքեն երկիրը: Նոր Հայաստանի կերտման գործում անհրաժեշտ է նրանց բոլորի գործնական և ակտիվ մասնակցությունը ընդդիմության բոլոր միջոցառումներին: Յուրաքանչյուր բազմահազարանոց երթ ու հանրահավաք ի վերջո հանգեցնելու է հաջողության, մեր նպատակների և իղձերի կատարմանը` հաղթանակի:


Ինչ վերաբերում է արաբական աշխարհում տեղի ունեցած զարգացումներին` կարծում եմ, որ Թունիսում, Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները կհանգեցնեն փոփոխությունների արաբական այլ երկրներում ևս: Հեղափոխական շարժումները այսօր տարածվում են, հասել են Լիբիա, Ալժիր, Եմեն, Սիրիա: Եգիպտոսում նույնիսկ առանց քաղաքական առաջնորդող ուժի ժողովրդական ընդվզումը հանգեցրեց իշխանափոխության: Այդ իրադարձություններից հիմնական դաս քաղողը ընդդիմությունը չէ, հիմնական դաս քաղողը իշխանությունը պետք է լինի, որովհետև այդ ամենը կարող էր շատ ավելի բացասական ուղղությամբ զարգանալ և շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ երկրի և նրա քաղաքական վերնախավի համար: Ես կարծում եմ, որ Եգիպտոսում դեռ ամեն ինչ չէ, որ ավարտված է, որովհետև Մուբարաքին փոխարինել է նրա իշխանության օրոք գոյություն ունեցող պաշտպանական համակարգը: Ուստի չի բացառվում, որ զարգացումները կարող են ընթանալ վատթարագույն ճանապարհով:


– Պարոն Ջհանգիրյան, իշխանության գործողությունները պարզ են` նպատակը հերթական ընտրությունների հասնելն է: Կոնգրեսը շարունակում է գնալ արտահերթ ընտրությունների՞:


– Մենք գնում ենք արտահերթ ընտրությունների: Առաջիկա բոլոր զանգվածային և ոչ զանգվածային միջոցառումները, ակցիաները նվիրված են լինելու մի խնդրի` լուծել երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցը, որովհետև մենք գիտակցում ենք, որ վարչախմբի գոյատևման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի Հանրապետության ապագան: Մենք դեմ ենք սոցիալական բունտի տարբերակին, բայց անելու ենք ամեն ինչ, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրում հաստատվի օրինական, ընտրված իշխանություն, ինչը հնարավորություն կտա ժողովրդի քվեն ունեցող իշխանությանը դիմագրավել երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերներին:


– Պարոն Ջհանգիրյան, արդեն իսկ ակնհայտ է, որ Կոնգրեսին, բացի իշխանություններից, քննադատում են ընդդիմադիր ուժերը: Վերջին շրջանում քննադատում էին «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ, Տիգրան Կարապետյանը: Այս սոցիալական դժգոհության ֆոնին, սպասվող հերթական ընտրություններից առաջ վստահաբար իշխանությունները կստեղծեն կեղծ ընդդիմադիրներ, որոնց քննադատության հիմնական թիրախը կլինի ոչ թե իշխանությունը, այլ` Հայ ազգային կոնգրեսը: Այս պայմաններում ընդդիմությունը հաջողության ինչպե՞ս պետք է հասնի:


– Կարծում եմ` իշխանությունները արդեն ստեղծում և ստեղծել են այդպիսի ուժեր, այլ խնդիր է, թե նրանք ինչքան կհաջողեն այդ գործում: Պետք է նշեմ, որ 2008-ի նախագահական ընտրությունները մեր ժողովրդի համար լավ դաս եղան` կեղծ ընդդիմությանը իրական ընդդիմությունից տարբերակելու հարցում: Իրական ընդդիմությունը Կոնգրեսն է, որը իր գոյության առաջին իսկ օրվանից իշխանափոխության պահանջ է դրել և առաջին իսկ օրվանից էլ հալածվում է վարչախմբի կողմից, մենք ենք, որ մինչ այսօր քաղբանտարկյալներ ունենք, և բաց ու սկզբունքային պայքար ենք մղում ապօրինի վարչախմբի դեմ: Կեղծը այն ընդդիմությունն է, որը իբր թե պայքարում է այս իշխանությունների դեմ, բայց օգտվում է այս իշխանությունների կերակրատաշտից, այս կամ այն չափով համագործակցում իշխանությունների հետ: Դուք անուններ նշեցիք, ես չեմ ուզում թվարկել դրանց:


Այս երկիրը նախագահական հանրապետություն է, այս երկրում որևէ արմատական փոփոխություն անհնար է իրականացնել` պայքարելով որևէ նախարարի, կառավարության դեմ` ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար: Դրանք իմիտացիոն գործընթացներ են, և պատահական չէ, որ Հայ ազգային կոնգրեսը պահանջում է արտահերթ ընտրություններ և առաջին հերթին` արտահերթ նախագահական ընտրություններ: Եվ մենք չենք պայքարել, այսուհետ ևս չենք պայքարելու կեղծ ընդդիմադիրների դեմ` հասկանալով, որ դա իշխանության սցենարն է: Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ: Համաժողովրդական շարժումն ու Կոնգրեսը պայքարել և շարունակելու են պայքարել այս ավազակապետական վարչախմբի դեմ: Ժողովուրդը ինքը պետք է կողմնորոշվի, թե այդ պայքարում ում հետևից է գնալու:


– Իշխող կոալիցիայում տեղի ունեցած խմորումները ինչո՞վ եք բացատրում, ի՞նչ էր ընկած ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև լարվածության հիմքում: Դուք բավականաչափ ճանաչում եք թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, նրանց միջև որքա՞ն խորը կարող են լինել հակասությունները:


– Այն քաղաքական կոալիցիան, որը ձևավորվել է 2007թ. ԱԺ ընտրություններից հետո` կեղծ կոալիցիա է: Որովհետև, եթե որևէ քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններում ստանում է մեծամասնություն, իսկ ՀՀԿ-ն ստացել էր մեծամասնություն, ապա ինքը որևէ այլ ուժի հետ դաշինք, կոալիցիա կազմելու խնդիր չպետք է ունենար: Կոալիցիա, դաշինք խորհրդարան մտած ուժերը կազմում են, երբ միայնակ չեն կարողանում կառավարություն կազմել: 2007թ. ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ԲՀԿ-ի կամ որևէ այլ ուժի հետ դաշինք կազմելու սահմանադրական հիմնավորում չի ունեցել: Հիմա կհարցնեք` ապա ինչո՞ւ են կազմել: Որովհետև ակնհայտ է, որ ՀՀԿ-ն արդար ընտրություններով չէ, որ մեծամասնություն էր ստացել ԱԺ-ում, և որպեսզի մնացած պրոիշխանական ուժերը շատ չդժգոհեին` ձևավորվեց քաղաքական կոալիցիա: Այսօր քաղաքական կոալիցիայի միջև թմբկահարվող հակասությունը արհեստական եմ համարում, որովհետև այս քաղաքական կոալիցիան ամբողջովին միասնական է եղել վերջին երեք տարիների ընթացքում: Կոալիցիոն ուժերը համակարգված և միասնական են գործել 2008թ. թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրությունների օրը և թե՛ հետընտրական շրջանում: Կոալիցիայի մաս կազմող բոլոր ուժերը միասնական ահաբեկել են ընտրողներին, կեղծել են քվեները, ընդդիմության վստահված անձանց ապօրինի հեռացրել են ընտրական տեղամասերից, ծեծել-ջարդել, ահաբեկել են նրանց, Մարտի 1-ի ռազմական հեղաշրջմանը գործել են միասնաբար, միասնական են գործել նաև Մարտի 1-2-ի դեպքերը կոծկելու նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում: Ավելին, ԵԽԽՎ բոլոր բանաձևերի պահանջների կատարման ձգձգման, տապալման, չկատարման բոլոր հիմքերը ԵԽԽՎ-ում ներկայացրել են միասնաբար, այնտեղ միասնաբար պայքարել են ընդդիմության դեմ, պայքարել են, որպեսզի քաղբանտարկյալները առայսօր մնան բանտերում, միասնաբար պայքարել են մեր բոլոր զանգվածային միջոցառումների դեմ` 2008-ից սկսած մինչ օրս: Այնպես որ, քաղաքական կոալիցիային մաս կազմող ուժերի տակտիկայում ես որևէ տարբերություն մինչ օրս չեմ տեսել: Իսկ նրանց միջև հակասությունների մասին ուժգնացող խոսակցությունները նման են հայտնի ֆիլմի` «Գյուլչիտայի» տեղի համար տարվող պայքարին:


Ինչ վերաբերում է Քոչարյան-Սարգսյան հարաբերություններին, այո, ես նրանց հետ երկար աշխատել եմ և կարող եմ ասել, որ նրանց բավական լավ եմ ճանաչում: Ես չեմ կարծում, թե Ս.Սարգսյանը իշխանության մոտ կթողնի Քոչարյանին: Մոտ չի թողնի` գիտակցելով, որ հակառակ դեպքում ինքը կկորցնի իշխանությունը: Այդ անձանց միջև պայքարը, սակայն, քաղաքական պայքար չէ, այլ անձնական պայքար է: Հայաստանի զարգացման, ապագայի, արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության հարցերում նրանք նույն ծրագրերը և նույն մտածելակերպը ունեն:


– Պարոն Ջհանգիրյան, որպես նախկին զինդատախազ, ինչպե՞ս եք գնահատում բանակում տիրող իրավիճակը, տեղի ունեցած վերջին հանցագործությունները, թեև բանակում այդպիսիք մշտապես են եղել:


– Ես միշտ խուսափում եմ բանակի մասին խոսելուց, որովհետև ինքս երկար տարիներ եղել եմ ՀՀ զինվորական դատախազ, քաջ գիտեմ այդ համակարգը, նաև իմ պաշտոնավարման տարիներին, բնական է, եղել են հանցագործություններ, մահվան ելքով դեպքեր, և հիմա չէի ուզենա, որպեսզի չստացվի, թե այդ համակարգում չեմ աշխատում, ուստի քննադատում եմ: Այդ պատճառով ես չեմ կենտրոնանա ո՛չ բանակային իրավապահ մարմինների գործունեության վրա, ոչ էլ զինվորական դատախազության գործունեության վրա: Ես վստահ եմ, որ նույնիսկ այսօրվա իշխանությունների համար ակնհայտ է, որ Ջհանգիրյանի օրոք զինվորական կարգապահության վիճակը այլ է եղել: Բայց բանակում կատարվողը ուղղակիորեն առնչվում է Մարտի 1-ի հետ, երբ քաղաքական, հետընտրական գործընթացներին հակասահմանադրական, ապօրինի կերպով ներգրավվեց բանակը: Խաղաղ ժողովրդի վրա զենք բարձրացրած սպան ու զինականը այլևս երկրի ու ժողովրդի պաշտպանը չեն: Այդ երկու գործառույթները իրար հետ տրամագծորեն հակասության մեջ են: Նայեք, թե Եգիպտոսի բանակը ինչպիսի հասուն, զուսպ քաղաքական դիրքորոշում դրսևորեց: Ցավոք, մեր երկրի ղեկավարները, նաև բանակի ղեկավարությունը չունեցան այդքան պետական մտածողություն, չդրսևորեցին կամք, ես կասեի նաև քաղաքական հեռատեսություն, և բանակը ներքաշեցին քաղաքական պայքարի մեջ` շատ լավ գիտակցելով, որ ռազմական ուժի կիրառումը հանգեցնելու է արյունահեղության, ծանր հետևանքների, մարդկային զոհերի և ըստ էության երկրում հաստատելու է բռնապետություն, ռազմական դիկտատուրա, ինչի ականատեսն ենք այսօր: Այդ պատճառով, բանակի բոլոր այն զինականները, ովքեր մասնակցություն են ունեցել Մարտի 1-2-ի իրադարձություններին` որպես հայրենիքի պաշտպան վարկաբեկված են և չեն կարող այլևս լինել մեր նորակոչիկի, մեր շարքային զինծառայողի դաստիարակն ու նրա հրամանատարը: Հավատացեք, որ Մարտի 1-2-ին ռազմական օպերացիային մասնակցություն ունեցած բոլոր զինվորականները դժգոհում ու բողոքում են, հայհոյում իրենց այդ գործընթացներին ներգրաված ղեկավարներին:


Բոլոր այն ապօրինությունները, որոնք այսօր կատարվում են մեր բանակում, իմ համոզմամբ, Մարտի 1-2-ի իրադարձություններին Զինված ուժերի մասնակցության ուղղակի և անուղղակի արձագանքներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում