ԱՄՆ-ում կոմունալ ծառայությունների աշխատակիցներին օգնության են հասնում հատուկ նավիգացիոն համակարգերը, որոնք վերահսկում են Նյու Յորքի փողոցներում աղբի քանակը:
Այսօր նյույորքյան բակերն ու փողոցները հսկում է մի ամբողջ բանակ, այդ թվում` մասնավոր ընկերությունների պահակները, քաղաքային կոմունալ ծառայությունների աշխատակիցները, պարզապես գիտակցական բարձր մակարդակ ունեցող քաղաքացիները: Շաբաթօրյակներին մաքրման աշխատանքներում ներգրավվում են աշակերտներն ու ուսանողները:
«Մենք մասնագետներ չենք: Բայց եթե այսօր որևէ մեկը ինչ-որ բան այնպես չանի, միևնույն է` քաղաքը կշարունակի մաքուր մնալ»,-ասում է կամավոր Ջոշոու Միլլերը:
Բակերի և փողոցների մաքրության գնահատմամբ զբաղվում են հատուկ նավիգատորներով զինված տեսուչները: Դուրս չգալով գրասենյակից` նրանք կարող են աղբակույտերը նկատել արբանյակի միջոցով:
Յուրաքանչյուր ամիս քաղաքային ծառայություններն անցկացնում են ավելի քան 17 000 ստուգում: Խախտողներին սպառնում է տուգանք` 50-125 դոլարի սահմաններում:
Նյու Յորքի բնակիչների կարծիքով` փողոցային աղտոտվածության համար պարտավոր են պատասխանատվություն կրել մասնավոր տների և փոքր ընկերությունների տերերը, քանի որ նրանք են պատասխանատու իրենց շինություններին հարող տարածքների համար:











































