Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Շուտով Նոր Նորքի նախկին թաղապետի արձանը կկանգնեցնեն. մամուլ

Պարզվում է՝ մեր օրերում արդիական է դառնում Երևանում վարչական շրջանների ղեկավարների արձաններ կանգնեցնելը: Ահա այսպիսի մի արձան է շուտով վեր խոյանալու Նոր Նորք վարչական շրջանում: Մեզ լուրեր էին հասել, թե Աժ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանն են կանգնեցնելու այստեղ: Մեզ հասած լուրերով` այդ գործը նախաձեռնել են նրա ընկերները: Անհավանական թվացող այս լուրերից տեղյակ չէին քաղաքապետարանում:

Լրատվության վարչության պատասխանատու Արթուր Գևորգյանը նախ հարցը գրավոր պահանջեց, ապա բանավոր ասաց, թե տեղյակ չեն, անգամ ընդլայնված նիստում նման հարց չի քննարկվել:

Սակայն պարզվում է՝ այս պատմությունը երկամյա կյանք ունի՝ թաղապետի մահվան ժամանակից ի վեր, և աշխատանքներ են տարվում արձանի պատրաստման ուղղությամբ: Այս մասին մեզ հայտնեց հանգուցյալ Դավիթ Պետիոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ այն երկու տարի առաջ նախաձեռնել է Նոր Նորքի թաղապետարանը եւ դիմել քաղաքապետարան: Այժմ էլ արձանի կառուցման աշխատանքներն են ընթանում, և հնարավոր է, որ մինչև Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 21-ը, հասցնեն տեղադրել:

– Պարոն Պետրոսյան, Նոր Նորքի ո՞ր մասում է տեղադրվելու:

-Հենց թաղապետարանի շենքի մոտ, որտեղ ինքը դրել ա Սաֆյանի արձանը, ով վարչական շրջանի հիմնադիին է եղել: Տղաս դրել է Սաֆյանի արձանը: Որովհետև ինքն էլ աշխատել ա այնպես, ինչպես Սաֆյանը, հիմա էլ թաղապետարանը միջնորդել ա, որ տեղադրվի իր արձանը:

-Իսկ կարո՞ղ է Սաֆյանի արձանը հանեն՝ Ձեր որդունը տեդադրեն:

-Չէ, ո՞նց կհանեն, երկուսինն էլ կլինի:

-Ինչո՞ւ է ձգձգվում, գուցե նախաձեռնությանը դեմ մասնագետնե՞ր կան:

-Դե, մի օրվա հարց չի, պետք է պատվիրեն, գիպսոն սարքեն: Ես չգիտեմ՝ քննարկում եղել ա, թե չէ, ես գիտեմ, որ քաղաքապետարանում հարցը դրվել ա, ու սկսվել ա աշխատանքները: Դեմ մարդ չկա, որևէ էդպիսի մարդ չկա:

-Պարոն Պետրոսյան, իսկ Դուք ինչո՞վ եք զբաղված:

-Սպասում եմ հարցի լուծմանը:

-Ի՞նչ հարց:

– Դե սպասում եմ՝ երբ հերթը կհասնի ինձ:

-Հնարավո՞ր է առաջադրվեք Ավան համայնքում:

-ՉԷ, ես համամասնական ցուցակում կամ, և երկու հոգի եթե դուրս գան, ես կընտրվեմ:

-Ակնկալիքներ ունե՞ք, որ հերթը կհասնի Ձեզ:

-Իհարկե: Դա հերթով ա, երկու հոգուց հետո իմ հերթն ա:

-Պարոն Պետրոսյան, Ձեզ ՀՀԿ ցուցակի ցածր հորիզոնականներում դնելու պատճառը Ձեր տարի՞քն էր, թե՞ այլ հարցեր կային:

-Ճիշտն ասած՝ ես չգիտեմ:

-Դուք դժգոհ չէի՞ք դրանից, չէ՞ որ կուսակցության հնաբնակներից եք:

-Դե ո՞վ գոհ կլինի, եթե իրան նման ցածր տեղերում դնեն:

-Իսկ Ձեզ վստահեցրել են, որ հերքը կհասնի՞:

-Ո՞վ պիտի վստահեցնի, դե, հերթով գնում ա, էլի, վստահեցնելու բան չկա:

ՀԳ. Ինչ վերաբերում է նախկին թաղապետի արձանին, ապա հաջորդ համարում մենք ծավալուն կներկայացնենք, թե ինչ չափանիշներով են մարդիկ արժանանում հուշարձան ունենալու պատվին, և որքանով են շարքային չինովնիկները համապատասխանում այդ չափանիշներին: Այժմ նշենք միայն, որ Դավթի Պետրոսյանի արձանի տեղադրման կապակցությամբ նաև օրենսդրական խոչընդոտներ կան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում