«Առավոտ»-ը գրում է. «2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց սահմանագոտին շրջանցող՝ Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Շրջանցիկ այդ ճանապարհը կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն:
Շինարարության համար, մեր տվյալներով, ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: Ներկայումս այս ճանապարհում՝ շուրջ 20 տեղ, ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել Է անբարեկարգ:
Պատճառը, ըստ մասնագետների, ասֆալտի հիմքի թույլ լինելն է, մեծ հաշվով՝
ճանապարհաշինարարների անորակ աշխատանքը»:









































