Իշխանական մեր աղբյուրների հավաստմամբ, Սարգսյան-Քոչարյան քողարկված պայքարը վերածվել է Ռոբերտ Քոչարյան-Միքայել Մինասյան պայքարի: Ս.Սարգսյանի փեսան` աներոջը և իրեն Ռ.Քոչարյանից հեռու պահելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում և դրա ճանապարհին հրահանգել է չխնայել անգամ օլիգարխներին` Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին: Այդ քայլերը, սակայն, հետապնդում են զուտ քարոզչական բնույթ` հասարակական տրամադրությունների վրա ազդելու ուղղությամբ` նպատակ ունենալով ցույց տալ, թե անօրինականությունների ու կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվում: