Օլիմպիադա 2012-ում մրցում են ոչ միայն մարզիկները, այլ նաև մոդելյորները, որոնք հեղինակել են ազգային հավաքականների համազգեստները: Daily Mail թերթը քննադել է մարզիկների համազգեստները:
Լոնդոն- 2012-ի խորհրդանիշ կարելի է համարել բրիտանական դրոշը` կարմիրի փոխարեն ներկված կապտաերկնագույն երանգներով. այս գաղափարը Ստտելա Մակկարտնին է առաջ քաշել, նա նաև բրիտանական օլիմպիական հավաքականի մարզահագուստի մոդելյորն է: «Գաղափարը քննադատվեց, սակայն Մակկարտնին իր հերթին պատասխանեց, որ ինքը փորձում է ժամանակակից լինել», – գրում է թերթը:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ բացման արարողության ժամանակ բրիտանացի մարզիկները «դարձել էին Էլվիսի նմանակներ», իսկ նրանց տոնական հագուստը, որի դիզայնի հեղինակը Next խանութների ցանցն էր, նման էր էժանագին անճաշակության:
Քննդատը չի շրջանցել նաև ռուս մարզիկներին. «Այս անճաշակ մարզահագուստների մոդելյորին պետք է աքսորել Սիբիր» գրված է թերում տեղադրված Ռուսաստանի հավաքականի լուսանկարի տակ: «Չնայած ահավոր հագուստին` դափնեկիր Մարիա Շարապովան բացման արարողության ժամանակ կարողացավ ժպտալ հանդիսատեսին»,- ավելացրել է հոդվածագիրը:
Յամայկայի բնակիչների տոնական, վառ դեղին համազգեստները աչք էին կուրացնում, առանց մուգ ակնոցների անհնար էր նայել:
Բացման արարողությանը չինացիները հանդես եկան պարզ` «ինքնաթռի ուղեկցորդների համազգեսի ոճով», նշում է հեղինակը: Գերմանացիները, պարբերականի կարծքիով, «ահավոր փայլփլուն» համազգեստ էին կրում:









































