Սյունիքի մարզի դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդում են ոչ մասնագետները: Եթե որևէ դպրոցում գոնե պատմության ուսուցիչն է խոսում հայոց եկեղեցու մասին, դեռ մի տեղ հասկանալի է:
Սակայն երգի, ֆիզկուլտուրայի, կենսաբանության, ֆիզիկայի ուսուցիչներն են դասավանդում, քանի որ նրանց ժամերը քիչ են ու մեկ դրույքը չի ապահովվում:
«Ես նույնիսկ պարզել եմ, որ դպրոցում աշխատող ավանդավորն է առաքելական հայոց եկեղեցու պատմություն պարապում: Ինչ պիտի լինի նրա դասը, ոնց կարող նա նորմալ պարապել»,-Կապանի «Սոսի» հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Զավեն Յազիչյանը:
Վերջինս հայտարարեց, որ մոտ ապագայում վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվելու այդ առարկան դասավանդողների համար: Արդեն պայմանավորվածություն կա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի հետ:
Սյունյաց թեմի տեղապահը նաև դիմել է Սյունիքի մարզպետին` աջակցության խնդրանքով:










































