Լոնդոնի Օլիմպիադա այցելելուց հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, թե ինչ կարծիք ունի ՊՍԺ-ում Իբրահիմովիչի աշխատավարձի մասին:
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ երբեմն պետք է որոշակի սահմանափակումներ լինեն: Ակնհայտ է, որ Իբրահիմովիչի աշխատավարձը շատ բարձր է: Սակայն այժմ ես չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- հայտնել է Օլանդը France 2-ին:










































