Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն տարբեր երկրներում բազմաթիվ երկրպագուների կուռքն է հանդիսանում։ Բացառություն չէր նաև ԱՄՆ-ն։ Լոս-Անջելեսում անցկացվող նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքում բազմաթիվ երկրպագուներ էին այցելում «Նորթ Աթլետիկ Ֆիլդ»՝ դիտելու պորտուգալացու մասնակցությամբ մարզումները։
Խաղացողը չէր մերժում երկրպագուների խնդրանքը՝ ստորագրելով վերջիններիս համար ու լուսանկարվելով նրանց հետ։











































