Տաջիկստանի մեդիա-կազմակերպությունները դատապարտել են երկրի կապի ծառայության գործողությունները` կապված տաջիկական ու օտարերկյա ինտերնետ-կայքերին սահմանափակ մատչում տրամադրելու գործողությունները: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, ներկայումս երկրում արգելափակված է մատչումը RIA Novosti, Lenta.ru, Vesti.ru, Ferghananews.com, Centrasia.ru, տեղական լարատվական «Ասիա Պլյուսին» ու YouTube վիդեոհոսթինգին:
Ավելի վաղ Կապի տաջիկական ծառայությունը սահամանփակել էր մատչումը BBC-ին:
Իրենց համատեղ դիմումի մեջ տաջիկական մեդիա-կազմակերպությունները պահանջել էին իշխանություններից դադարեցնել նման գործելաոճը` այն անվանելով «անօրինականություն տեղեկատվական տիրույթում»:
Դիտորդները կայքերի փակումը կապում են իշխանությունների փորձի` սահմանափակել մատչումը պաշտոնականից տարբերվող տեղեկատվությանը հատկապես Խորոգի դեպքերի հետ կապված: Այդտեղ հուլիսի 24-ին սկսվել էր հատուկ գործողություն` կապված երկրի հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլո Նազարովի վրա հարձակված ենթադրյալ մասնակիցներին հայտնաբերելու հետ:











































