The Sun-ի փոխանցմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգի տրանսֆերը, եթե չկարողանա իր կազմ հրավիրել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի և Իսպանիայի հավաքականի խաղացող Խավի Մարտինեսին։
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է իր խաղացողին բաց թողնել 16 մլն ֆունտի դիմաց։ «Բարսելոնա»-ի ղեկավարներն առայժմ պատրաստ չեն վճարել այդ գումարը։







































