Չարենցավանի Ալափարս գյուղում պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով երեկ ինքնասպանություն գործած 24-ամյա երիտասարդը հոգեկանի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Սամվել Գալստյանը ինքնասպանության է դիմել անձնական խնդիրներից ելնելով` հոգեկան խանգարման հողի վրա:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ ինքնասպանության հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:








































