Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Մոլդովայի երկու ներկայացուցիչ՝ գնդանետորդ Մարիա Մարգիևան ու սկավառականետորդ Նատալիա Արտիկը, մեղադրվում են արգելված խթանիչներ կիրառելու մեջ ու կարող է որակազրկվեն: Այս մասին հայտնում է Օլիմպիական միջազգային կոմիտեի նախագահ Նիկոլայ Ժուրավսկին:
«Մարզուհիներն այդպես էլ չմեկնարկեցին Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում: Երկրորդ հակադոպինգային թեստը տվեց դրական պատասխան, և նրանց մասնակցությունն Օլիմպիական խաղերում ամբողջությամբ բացառված է: Աղջիկներին սպառնում է քառամյա որակազրկում»:
Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, որ Մոլդովայի ներկայացուցիչներն օգտագործում են արգելված խթանիչներ: Եվրոպայի՝ 2010 թվականի առաջնության ժամանակ Բարսելոնայի բժիշկները բացահայտել էին, որ մոլդովացի մարզուհի Օլգա Քրիստին օգտագործել է արգելված խթանիչներ: Երկու տարի առաջ էլ որակազրկվել էր Իգոր Բոուրը:








































