Ֆրանսիայի նախագահին նվիրված` «Նախագահի հետքերով» էքսկուրսիան չեղյալ է հայտարարվել, քանի որ դրան ոչ ոք չի ցանկացել մասնակցել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ին:
Ոտքով կատարելիք էքսկուրսիան Տյուլ քաղաքում պետք է տեղի ունենար օգոստոսի 1-ին: Այնտեղից է սկսել իր քաղաքական կարիերան Օլանդը: Միջոցառման տոմսն արժեր 22-35 եվրո:
Էքսկուրսիայի անվանումն ինքը` Օլանդն է ընտրել: Մասնակցելու դեպքում զբոսաշրջիկները պետք է այցելեին նվազագույնը երեք ռեստորան, ուր եղել է նախագահը: Հնարավոր է՝ նրանց առաջարկեին համտեսել Օլանդի սիրելի ճաշատեսակները:
Տուրիստական գործակալությունում հայտարարել են, որ կփորձեն նույն անվամբ էքսկուրսիա անցկացնել մեկ շաբաթ անց:











































