Wednesday, 17 06 2026
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում

Տասը օրվա փորձը մաստեր կլաս էր ինձ համար. Սուրեն Առուստամյան

Հուլիսի 24-29 Յուրմալայում անցկացված միջազգային «Նոր ալիք» մրցույթն անցավ բուռն ու դրական մթնոլորտում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր Ալիք-2012» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ երաժիշտ, երգիչ Սուրեն Առուստամյանը՝ խոսելով մրցութային օրերի շուրջ:

Երգիչը նշեց, որ մինչ համերգը տաս օր փորձեր են անցկացրել Ալեքսանդր Ռևզինի գլխավորությամբ, որը հետագա երաժշտական կարիերայի ընթացքի համար շատ պետքական կլինի:

Նրա խոսքով՝ մրցութային օրերը շատ լավ անցան, բեմից եկող էներգիան հիանալի էր:

«Երկրորդ օրվա երգը և հեղինակային երգը փոխվեցին, քանի որ դրանք ֆորմատային չէին համապատասխանում մրցույթին, քանի որ դա փոփ մրցույթ էր: Երգերը փոխվեցին Անդրեի «Իմ սերը քեզ» և Brandon Stone-ի գրած երգով:

Շնորհակալություն նրան, որ տվեց այդ երգը: Մենք մտածել էինք, որ երգերը կարող են փոփոխվել, բայց հույս ունեինք, որ ոչ: Բայց այդպես եղավ ու շատ լավ անցավ, Ռևզինը ջանք էր թափում, որն իր արդյունքը տվեց»,- մանրամասնեց Սուրեն Առուստամյանը:

Անդրադառնալով մրցույթի իր ֆավորիտներին՝ասաց, որ Ուկրաինայի մասնակիցն էր, իսկ Ռուսաստանի և Իտալիայի մասնակիցները ոչ այնքան լավն էին: Նրա խոսքով՝ երբեք չես հասկանա ժուրիի կրիտերիաները, չես հասկանա, թե ինչն է դուր գալիս, բայց դրա մասին այնտեղ պետք էլ չէր մտածել: Սուրեն Առուստամյանն ասաց, որ մրցույթը տվեց ներքուստ դրական մոտացում շատ հարցերի վերաբերյալ, գնաց և հաճույք ստացավ:

Պատասխանելով հարցին, թե ինչ խոսակցություններ էին Ուկրաինայի մասնակցուհու և իր վերաբերյալ՝ ասաց, որ իրենք լավ ընկերներ ենք, սիրային եռանկյունի էլ չէր ձևավորվել:

«Մրցույթի ընթացքում ծանոթություններ եղան ռուսական էստրադայի երգիչների և այլ անձանց հետ, իսկ ինչպես կանդրադառնա հետագա գործունեությանս վրա, չգիտեմ: Ոճային փոփոխություններ դժվար թե լինեն, այն ինչ Յուրմալայում տեղի ունեցավ այլ էր, այդ տաս օրվա փորձը մաստեր կլաս էր ինձ համար: Անսովոր էր առանց կիտառի դուրս գալ բեմ»,- նկատեց երգիչը:

Համատեղ ասուլիսի ընթացքում «ԱՌՍ» ընկերության, «Արմենիա» հեռուստաընկերության «Նոր Ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանն ասաց, որ մրցույթից առաջ պանիկա էր, որովհետև զգացին, որ երգերը փոխվում են, իսկ դրանք նախապես պարապած երգեր էին, մեզ տվեցին չորս հինգ ժամ մտածելու: Սակայն պրոդյուսերի համոզմամբ՝ ամեն ինչ լավ ստացվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում