Անկարգությունները Եգիպտոսի մայրաքաղաքում սկսվել են, երբ միջազգային «Նեյլ սիթի» առևտրի կենտրոնը պահպանող ոստիկանը կրակել է տեղի բնակչի վրա: Այս մասին հինգշաբթի հայտնել է «Ալ-Ահրամ» թերթը:
Առևտրի կենտրոնից ոչ հեռու բնակվող եգիպտացին փորձել է մտնել շենք, սակայն զբոսաշրջային ոստիկանության սպան անհայտ պատճառով նրան ներս չի թողել: Նրանց միջև լեզվակռիվ է սկսվել, տեղացի բնակչին օգնության են եկել հարևանները:
Սպան նախ օդ է կրակել, ապա` հավաքվածների ուղղությամբ: Արդյունքում` մեկ մարդ սպանվել է, ևս մեկը` վիրավորվել:
Կահիրեի բնակչի սպանությունը բուռն արձագանք է գտել: Ավելի քան 500 մարդ ներխուժել է Առևտրի միջազգային կենտրոն` փորձելով բռնել մարդկանց ուղղությամբ կրակած սպային:
Այրվել է առևտրի կենտրոնի հարևանությամբ կայանված մի քանի մեքենա:










































