Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Սամիր Նասրիին, Խատեմ Բեն Արֆային, Ժերեմի Մենեզին և Յան Մվիլային զրկել պարգևավճարներից: Ֆուտբոլիստներին հասանելիք գումարը կբաշխվի սիրողական ֆուտբոլի և ֆուտբոլային ֆոնդի միջև: Բացի այդ՝ ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հատուկ խումբ է ստեղծել, որը կզբաղվի պարգևավճարների բաշխման նոր սխեմաների ստեծմամբ:
Հիշեցնենք, որ ֆեդերացիան տուգանել է ազգային թիմի ֆուտբոլիստներին. Նասրին որակազարկվել է 3, իսկ Մենեզը` 1 խաղով:









































